27.10.2024|
08:33
Ես մեր ժողովրդի մի մասի մոտ դեռ վաղուց մի հետաքրքիր ֆենոմեն եմ նկատել. ում ոտքերը գեշ են, ոտքերն է բացում, ում փորը ծալքերով է, փորն է բացում, ատամնաշարի խնդիր ունեն, բերանն են բացում, երկու բառ իրար կապել չգիտեն, անդադար խոսում են, անգրագետ են, մի նախադասության մեջ տասից ավել սխալ են անում, անդադար գրում են... Միշտ մտածել եմ, լավ, սրանց շրջապատում մի խելքը գլխին բարեկամ, ծանոթ, հարազատ չկա՞, որ բարեկամաբար խորհուրդ տա: Չնայած, գրեթե վստահ եմ, որ դրանք ոչ մեկի խորհուրդը չեն ընդունի: